Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Սյունիքի սահմանների հետ կապված լուրջ խնդիր էր առաջացել: Ադրբեջանցիները Իշխանասարի վրա դիրք են վերցրել ու քարտեզը ձեռքներին՝ ասում են, թե իրենցն է:
Խոզնավարի վարչական ղեկավար Վարո Գրիգորյանն էլ Lragir.am-ի հետ զրույցում ասել էր, որ ոչ միայն Իշխանասարի, Խոզնավարի հարակից տարածքներում ահագին առաջ են եկել, համարյա Գորիսի գլխին են հասել, Սեւ լիճն են ուզում ամբողջությամբ:
Մենք ճշտեցինք տեղեկությունը, Քոչարյանն ի պատասխան ասաց. «Մի հատ ճշտեք Խոզնավարի ղեկավարն ով է, ով է ինքը, ո՞ր կուսակցությունից է: Դա ճշտեք՝ ձեր համար ամեն ինչ պարզ կլինի: Ես ձեզ պաշտոնական հաղորդագրությունը հաստատող տեղեկատվություն տվեցի: Ինձ մի բերեք՝ Խոզնավարի համայնքն ինչ ասեց, այն մյուս համայնքն ինչ ասեց: Բանակցություններ է գնում՝ այս սահմանային միջադեպի հետ կապված…Իրականում կա պրոբլեմ, ես չեմ ասում պրոբլեմ չի եղել: Բայց դա այն պրոբլեմը չի, որ երկիրը այս պահին ներքաշեն այս պրոբլեմի մեջ եւ վախերի մեջ: Այո, կա պրոբլեմ եւ պրոբլեմի լուծումը շատ մոտ է: Բայց զոհեր չկան, վիրավորներ չկան, կրակոցներ չկան: Չեն էլ եղել: Այդ դեպքում հարց է առաջանում՝ այդ կրակոցների մասին Վահե Հակոբյանը որտե՞ղ է լսել, իր ականջո՞վ է լսել, թե՞ իր ուղղաթիռով պտտվում էր այդ կրակոցների տարածքում: Այդ դեպքում թող ուղղաթիռն իջեցներ, վերցներ իր ավտոմատը, գնար կանգներ այդ դիրքերում կանգնած մեր զինվորների կողքը: Թող պանիկա չտարածի, շատ լավ հասկանալի է այդ պանիկայի իմաստը որտեղ է: Զանգեզուրը իրենց համար խաղալիք չի: Ինչպես կասեր դասականը, խելոք նստեք տեղներդ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ