Լրահոս
Օրվա լրահոսը

«Այստեղ Ռուսաստանն էլ մտածելու բան ունի, միայն Հայաստանի խնդիրը չի». Անդրանիկ Քոչարյանը՝ Սյունիքի խնդրի մասին

Մայիս 12,2021 18:01

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր Սյունիքի սահմանների հետ կապված լուրջ խնդիր էր առաջացել: Ադրբեջանցիները Իշխանասարի վրա դիրք են վերցրել ու քարտեզը ձեռքներին՝ ասում են, թե իրենցն է: Ստեղծված իրավիճակի հետ կապված ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում նախ հերքեց լուրերը, որ Գեղարքունիքի հետ կապված նույնպես ոտնձգություններ կան. «Նոր հրադադարի ռեժիմի փխրուն կայուն վիճակ է ու այսպիսի լուրեր են տարածվում, պատկերացնո՞ւմ եք ծնողների վիճակը: Մենք ի՞նչ ենք անում»:

Հարցին՝ դուք կապ տեսնո՞ւմ եք Սերգեյ Լավրովի՝ Բաքու կատարած այցի եւ այսօրվա սադրանքի միջեւ՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Ամեն ինչի մեջ էլ տրամաբանություն մենք պարտավոր ենք գտնել, նույնիսկ այնտեղ, որտեղ տրամաբանություն չկա: Կան գործողություններ, որոնք կարող են նախօրոք մշակված, պլանավորված լինեն՝ ինչ-որ նպատակի հասնելու համար: Պատերազմական գործողությունները որպես կանոն միշտ վերջնափուլն է, դրանից առաջ գնում են այլ գործողություններ»:

Հարցին՝ հնարավո՞ր է սրանով ադրբեջանցիներն ուզում են ցույց տալ, որ ռուսներն իրավիճակին չեն տիրապետում՝ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «Այստեղ Ռուսաստանն էլ մտածելու բան ունի, միայն Հայաստանի խնդիրը չի: Ռուսաստանը հրադադարի ռեժիմի հետ կապված ծանրակշիռ պարտավորություն է վերցրել իր վրա: Դրա համար այս խնդիրը հեռանկար չունի բախման, եթե մենք արհեստական չներքաշենք բախման տրամաբանության մեջ: Չի կարելի դա թույլ տալ ոչ մեկին: Զանգեզուրը պետք է մաքսիմալ պահել պաշտպանված եւ ստերիլ վիճակում ու այդտեղ Ռուսաստանի մասնակցությունը շատ մեծ է՝ ե՛ւ որպես ՀԱՊԿ անդամ, ե՛ւ որպես սահմանային խնդիրների մեջ ներգրաված: Եկեք իրոք լրջանանք»:

Քոչարյանը սլաքներն ուղղեց այն ԶԼՄ-ի կողմը, որը հրապարակել էր Սյունիքի հետ կապված տեղեկությունները ու հորդորեց ԱԱԾ-ին մատների արանքով չնայել դրան: Նա 2016-ին այդպիսի «մանիպուլյատիվ խարդախության» համար դատապարտվել է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31