Գրոսմայստեր Եվգենյա Դոլուխանովան, որը տարիներ առաջ հանդես էր գալիս Հայաստանում, ներկայումս Խարկովի Իրավաբանական ակադեմիայի թիմի կազմում մասնակցում է Ուկրաինայի ակումբային առաջնությանը:
Նրա ակումբը խաղացված վեց տուրերում տարել է միայն հաղթանակներ եւ թիմային 12 միավորով վստահորեն գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ