Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս ընտրությունների միջոցով ձևավորված խորհրդարանն ունենալու է մեկուկես-երկու տարվա կյանք». Թևան Պողոսյան

Մայիս 12,2021 17:24

«Համարում եմ, որ մեր նախընտրական քարոզարշավի ժամանակ նաև հանրության կողմից պահանջ է լինելու, թե ինչ քայլեր են անելու Արցախի հարցով»,-«Տեսակետ» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ վստահեցրեց «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար Թևան Պողոսյանը:

Նրա համար նախընտրական գործընթացի ժամանակահատվածն ունի առաջնահերթ խնդիր: Այս առիթով պարզաբանեց. «Գործող իշխանությունները պիտի կրեն քաղաքական պատասխանատվություն և հեռանան: Դա թիվ մեկ խնդիրն է»:

Թևան Պողոսյանը չցանկացավ իր նախապատվություններից խոսել՝ պատճառաբանելով, որ դա կանի այն ժամանակ, երբ բոլոր ուժերն արդեն հայտ ներկայացրած կլինեն:

Նա փաստեց՝ կա զանգված, որ Նիկոլ Փաշինյանի կողքին է լինելու՝ թիմակիցները, վարչական ռեսուրսը և այլն, ուստի այս դեպքում կարևոր է, թե ինչպես ենք անում ընտրությունը: Նրա կարծիքով՝ ճիշտ կլինի մասնակցել ընտրության և չընտրել Նիկոլ Փաշինյանի գլխավորած ուժին: Թևան Պողոսյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանը հասնելու է ԱԺ, այսպես թե այնպես լինելու ընդդիմադիր դաշտում:

Իսկ այս ընտրությունների միջոցով ձևավորված ԱԺ-ն երկար կյանք չի ունենալու: Թևան Պողոսյանն ասաց. «Այս ընտրությունների միջոցով ձևավորված խորհրդարանն ունենալու է մեկուկես-երկու տարվա կյանք: Չեմ զարմանա, որ այդ ճգնաժամային փուլը շարունակենք և կրկնենք Իտալիայի, Հունաստանի օրինակները»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31