Լրատվամիջոցները գրում են, թե Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղը «Մանչեսթեր Սիթիի» եւ «Չելսիի» միջեւ (մայիսի 29-ին), հնարավոր է, Ստամբուլում չկայանա, քանի որ COVID 19-ի հետ կապված անգլիական ակումբների թռիչքը Թուրքիա, որտեղ նույնպես հակահամաճարակային վիճակը բարվոք չէ, կարող է այնքան էլ նպատակահարմար չհամարվել: Որպես այլընտրանք, տրվում է Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտի անունը: Այնուհետեւ, թեկնածու մարզադաշտերին ավելացավ նաեւ Պորտուգալիայի «Դրագաուն»:
Սակայն պակաս կարեւոր չէ հարցը, թե անկախ անցկացման վայրից՝ այդ հանդիպմանը ֆուտբոլասերներ կլինե՞ն տրիբունաներում, թե՞ ոչ: ՈՒԵՖԱ-ն հայտարարել է, որ այդպիսի իրավունք, այնուամենայնիվ, կընձեռվի սահմանափակ թվով երկրպագուների եւ որ այդ խաղն անվտանգ անցկացնելու նպատակով ինքը սերտորեն համագործակցում է Թուրքիայի ֆուտբոլի ֆեդերացիայի եւ այդ երկրի տեղական իշխանությունների հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ