Հայ-Ռուսական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանն արժանացել է «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակին:
ԱՊՀ երկրների հումանիտար «Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակի հանձնման խորհուրդը հրապարակել է 2020-ի դափնեկիրների անունները: Մրցանակին հավակնում էր 13 թեկնածու 9 երկրից: Ժյուրիի որոշմամբ «Համագործակցության աստղեր» մրցանակին է արժանացել 9 թեկնածու։
Հաղթողները պարգևատրվել են նաև 2 միլիոն ռուբլիով (մոտ 14 միլիոն ՀՀ դրամ): Դափնեկիրների պարգևատրման արարողությունը կկայանա աշնանը Ուզբեկստանում կայանալիք գիտական և ստեղծագործական մտավորականության ֆորումին:
«Համագործակցության աստղեր» միջպետական մրցանակը սահմանել է 2009թ․ԱՊՀ մասնակից պետությունների Հումանիտար համագործակցության խորհրդի և Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամը: Այն ամեն տարի շնորհվում է ԱՊՀ պետությունների ներկայացուցիչներին՝ մշակույթի և արվեստի, գիտության և կրթության, հումանիտար գործունեության բնագավառներում՝ նշանակալի ձեռքբերումների համար:
Կարդացեք նաև
ՀՌՀ մամուլի ծառայություն