ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ Բաքվում ՌԴ ԱԳ նախարար Ս. Լավրովի հետ համատեղ ասուլիսի ընթացքում Ադրբեջանի ԱԳ նախարարը, պատասխանելով ռուս լրագրողի հարցին, թե կոնկրետ երբ են սպասվում կոմունիկացիաների ապաշրջափակման վերաբերյալ կոնկրետ որոշումները, մի շատ ուշագրավ հայտարարություն է արել:
Բայրամովն ասաց բառացի հետևյալը. «Չեմ ուզում հիմա ինչ-որ կոնկրետ երթուղի մատնանշեմ, որպեսզի ՈՄԱՆՑ համար լրացուցիչ լարվածություն չստեղծեմ»:
Ադրբեջանական նախարարի խոսքից հետևում է, որ գործող կապիտուլյանտները տվել են իրենց համաձայնությունը առաջնային մի այնպիսի տարբերակին, որի հրապարակումը այս պահին կվնասի Նիկոլի քաղաքական շահերին Հայաստանում»:
Սա գնահատելով իբրեւ ադրբեջանցիների հետ թաքուն պայմանավորվածության վկայություն՝ Արմեն Աշոտյանը նաեւ նշում է. «Ի դեպ, այսօրվա լարվածությունը մեր սահմաններին հենց այս գործարքի մի մասը կարող է լինել: Նիկոլն ու Ալիևը շարունակում են պասերով խաղալ, իսկ գոլերը խփում են Հայաստանի դարպասներին:
Կարդացեք նաև
Դիտեք տեսանյութը և համոզվեք ինքներդ»: