Խոր վշտով տեղեկացա Կազան քաղաքի դպրոցներից մեկում մայիսի 11-ին տեղի ունեցած ահաբեկչական ակտի մասին։
Ցավակցում եմ ոճրագործության անմեղ զոհերի ընտանիքներին և մերձավորներին, տուժածներին մաղթում շուտափույթ ապաքինում։
Ահաբեկչությունը չունի ազգություն, կրոն և գաղափարախոսություն։ Այն ղեկավարվում է անպաշտպան մարդկանց ոչնչացնելու հանցավոր մոլուցքով։
Ցավոք, Արցախը բազմիցս բախվել և բախվում է վերը նշած հակամարդկային մեթոդներին, որոնք հովանավորվում են իրենց էությամբ ահաբեկչական մի շարք պետությունների կողմից։
Կարդացեք նաև
Ուստի հայտնում ենք մեր պատրաստակամությունը՝ մասնակցելու հակաահաբեկչական պայքարին, համոզված լինելով, որ միայն գիտակից և առողջ ուժերի մեկտեղված գործողությունները կարող են վերջ դնել համաշխարհային չարիքին՝ միջազգային ահաբեկչությանը։
Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ
Արցախի Անվտանգության խորհուրդ