Լրահոս
Օրվա լրահոսը

Տաթևիկ Հայրապետյան. Անվտանգային հարցերի վերաբերյալ չճշտված տեղեկատվության տարածումը, խուճապ առաջացնելուն միտված քայլերը չեն բխում մեր պետության անվտանգային շահերից

Մայիս 12,2021 15:49

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ադրբեջանական կողմը, հաշվի առնելով մեր երկրում ստեղծված նախընտրական իրավիճակը, իր սադրիչ գործողություններով և հայտարարություններով շարունակաբար փորձում և փորձելու է ազդել մեր ներքաղաքական զարգացումների, ինչպես նաև հանրային տրամադրությունների վրա։

Իմ համոզմամբ, սա Ադրբեջանի կողմից պատերազմից հետո իրականացվող հոգեբանական պատերազմի բաղադրիչ է։ Անկախ քաղաքական հայացքներից, իշխանության հանդեպ վերաբերմունքից՝ ներքաղաքական պայքարի համատեքստում անվտանգային հարցերի վերաբերյալ չճշտված տեղեկատվության տարածումը, հանրության շրջանում խուճապ առաջացնելուն միտված քայլերը չեն բխում մեր պետության անվտանգային շահերից, ավելին՝ ծառայեցվում են Ադրբեջանի հետապնդած նպատակների իրագործմանը։

Իշխանության համար մղվող պայքարում չպետք է երբեք հատել կարմիր գծեր, անտեսել պետական շահը և մոռանալ, թե ինչ հակառակորդի հետ գործ ունենք։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31