Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական գործի նյութերը վերաքննիչ քրեական դատարան չեն հասել. ստացվում է՝ արդեն 12 օր է՝ չեն կարողանում տեղափոխել. Բենիկ Գալստյան

Մայիս 12,2021 15:29

Փաստաբան Բենիկ Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրում է. «2021թ. ապրիլի 30-ին՝ ժամը 14:50-ին վերաքննիչ բողոք եմ ներկայացրել Հայկ Հեքիմյանի կալանավորման որոշման դեմ:

Բողոքի պատճենը նույն օրը և նույն ժամին ներկայացվել է գործը քննած ստորադաս դատարան:

Մինչ այս պահը հիշյալ դատական գործի նյութերը ՀՀ վերաքննիչ քրեական դատարան չեն ստացվել, ինչի հետևանքով իմ վերաքննիչ բողոքը մինչ այժմ նույնիսկ չի մակագրվել որևէ դատավորի, իսկ Հայկ Հեքիմյանը շարունակում է գտնվել անազատության մեջ իր ապօրինությամբ ցինիզմի հասնող մի մեղադրանքով:

Ստացվում է, որ արդեն 12 օր է, ինչ համապատասխան նյութերը Երևան քաղաքի Տիգրան Մեծի 23/1 շենքից չեն կարողանում տեղափոխել 3500 մետր հեռավորության վրա գտնվող Գարեգին Նժդեհի 23 շենք:

Հիշեցնեմ, որ Հայկ Հեքիմյանը դաշնակցական է, ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Արծվիկ Մինասյանի ազգականն է»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31