Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԵՊՀ-ն թիրախավորման օբյեկտներից մեկն է, ինչպես թիրախավորեցին եկեղեցին, հայոց լեզուն, պատմությունը». Ռուբեն Մելքոնյան. «Հրապարակ»

Մայիս 12,2021 12:05

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հանդիպումը ԵՊՀ գիտական խորհրդի անդամների հետ՝ պետհամալսարանում, ավելի շատ հարցեր է առաջ քաշել, քան որեւէ հստակություն մտցրել ստեղծված իրավիճակում։ Հանդիպման ընթացքում մասնավորապես քննարկվել են ԵՊՀ կանոնադրությունում կատարված փոփոխությունները` հոգաբարձուների խորհրդի անդամների թվի եւ կողմերի ներկայացվածության համամասնության վերաբերյալ:

ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը, ով ներկա է եղել նախարարի հետ հանդիպմանը, ընդգծում է՝ այն հիմնավորումները, որ բերվում են այս օրենսդրական կարգավորման հետ կապված, շատ հեռու են տրամաբանությունից եւ միտված են թաքցնելու իշխանությունների եւ կրթական համակարգում ավերիչ գործողություններ ծավալող մարդկանց մոտեցումները, ավելին՝ բուհական ինքնավարության, ակադեմիական ազատությունների մասին խոսող անձինք հիմա անում են տրամաբանորեն հակառակ քայլեր․ «Սա առաջին հերթին մեծ հարված է բուհական ինքնավարությանը եւ հերթական երեսպաշտության դրսեւորումներից է, որովհետեւ ավելի անկեղծ կլիներ, եթե ի սկզբանե հայտարարեին, որ իրենք դեմ են բուհերի ինքնավարությանը եւ կողմ են բուհերի ուղղահայաց կառավարմանը, քան թե հանդես գալ որպես բուհական ինքնավարության ջատագովներ, ժողովրդավարներ եւ հետո անել հետեւողական քայլեր՝ այդ ամենը կասեցնելու եւ ինքնավարության բոլոր նշույլները վերջնականապես ջնջելու համար։ Ընդ որում՝ այդ քայլերը հաճախ շատ պրիմիտիվ են, որովհետեւ ակնհայտ է դրանց նպատակը, իսկ մեկնաբանություններն ու պարզաբանումները տեղավորվում են ուղղակի դեմագոգիայի ժանրում»։

Ռ․ Մելքոնյանն ընդգծում է, որ վերջին 3 տարվա ընթացքում ԵՊՀ-ն հայտնվել է իշխանությունների թիրախում․ «Ես ամենեւին հակված չեմ կարծելու, որ դա պատահական է, ի սկզբանե մենք նշում էինք, որ որպես ազգային արժեք՝ ԵՊՀ-ն թիրախավորման օբյեկտներից մեկն է, ինչպես թիրախավորեցին եկեղեցին, հայոց լեզուն, պատմությունը, ԵՊՀ-ն էլ այդ շարքում էր, եւ ամենեւին պատահական չպետք է համարել այս իշխանության մոտեցումները եւ հետեւողական քայլերը, որոնք մեծ վնաս հասցրին ԵՊՀ հեղինակությանը եւ գործունեությանը։ Այնպես որ, սա այդ նույն ծրագրի շարունակությունն է, եւ այս կարգավորումներն էլի միտված են համալսարանում բացասական մթնոլորտի շարունակմանը, համալսարանի հեղինակության վնասմանը։ Իսկ այն պարզաբանումները, որ սա օպերատիվ լուծում է կառավարման ճգնաժամից դուրս գալու համար, պետք է ասեմ, որ հենց իրենք՝ իշխանություններն են հասցրել ԵՊՀ-ն այս ճգնաժամին, թող չհասցնեին սրան, որ կարիք էլ չլիներ օպերատիվ լուծումների։ Այդ պարզաբանումներն առնվազն արժանահավատ չեն»:

Սոնա ԱԴԱՄՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31