Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը մայիսի 11-ին այց կատարեց Արմավիրի մարզ
Սկզբում նա եղավ Ջանֆիդա գյուղում՝ հիշատակի տուրք մատուցելու պատերազմում իրենց կյանքը նվիրաբերած հայր և որդի Ռուստամ և Ռաֆայել Գասպարյանների, արցախյան գոյամարտի տարբեր տարիներին հերոսացած մեր հայորդիների շիրիմներին և ծաղիկներ դնելու Արմավիր քաղաքում վեր խոյացող քաջ նահատակների հիշատակն անմահացնող հուշարձանի առջեւ։
Այնուհետև քաղաքի մշակույթի տան բակում կազմակերպվեց հանդիպում արմավիրցիների հետ՝ խոսելու իրականացվող ծրագրերի, ապագայի տեսլականի, իր կողմից հիմնադրվող կուսակցության և սպասվող ընտրություններին այդ կուսակցության մասնակցության կարեւորության ու նպատակի մասին։
Կարդացեք նաև
Արա Աբրահամյանը նաև պատասխանեց բնակիչներին հուզող հարցերին՝ լսելով առկա խնդիրների մասին նրանց բոլոր մտահոգությունները։ Նա միասնության ջատագով է, ուստի հանդես եկավ նախ և առաջ համախմբման կոչով, որովհետև խորապես համոզված է, որ միայն այդպես է հնարավոր հաղթահարել պետության առջև ծառացած մարտահրավերները, ունենալ զարգացած, կայուն պետություն և իրավագիտակից հասարակություն։
Արա Աբրահամյանը գործի մարդ է, նա բազմից ապացուցել է, որ իր կողմից հնչած ցանկացած խոստում իրականություն է դարձել և գտել իր վերջնական հանգուցալուծումը։