«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Հատուկ քննչական ծառայությունը 2021 թվականի մայիսի 5-ին վերսկսել է 2016-ին Սարի թաղում լրագրողների նկատմամբ բռնության գործի վարույթը: Նշենք՝ գործի կասեցման ժամանակ գործով քննիչ Բեգոյանը պատճառաբանել էր, որ այս ամբողջ ժամանակահատվածում կատարվել են բոլոր անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողությունները, եւ հնարավոր չի եղել պարզել որպես մեղադրյալ ենթակա ներգրավման անձանց ինքնությունը: Հիշեցնենք, որ հեղափոխությունից հետո՝ 2018-ին եւս ՀՔԾ-ն կասեցրեց այս գործի քննությունը նույն հիմքով, ինչը հարուցել էր գործով անցնող լրագրողների վրդովմունքը, եւ նրանք դիմել էին դատարան, բողոքարկել, որ գործը կասեցումից հանվի։ Դատարանը բավարարել էր լրագրողների պահանջը, ՀՔԾ-ն գործի քննությունը կասեցումից հանել էր եւ շարունակել քննությունը, սակայն երկու տարի անց կրկին նույն որոշումն է կայացվել։
Նշենք, որ այս գործով ավելի քան 10 լրագրող է անցնում տուժողի կարգավիճակով։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։