ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանն անդրադարձավ նաեւ օրերս համացանցում հրապարակված սկանդալային ձայնագրությանը, որտեղ դատավոր Արմեն Բեկթաշյանն ինչ-որ անձանց հետ զրույցում պատմում է, թե ինչպես է ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը զանգահարել իրեն եւ խնդրել կալանքից ազատել Ալավերդցի Վահագն անունով քրեական հեղինակություն համարվող Վահագն Աբգարյանին:
– Դուք այս հարցով դիմելո՞ւ եք դատարան, որ պարզեք, թե ինչու են գաղտնալսել։
– Իսկ ո՞ւմ են գաղտնալսել։ Դուք ասում եք՝ Վարդազարյանի սկանդալային ձայնագրություն, Վարդազարյանը մի հատ ձեն հանե՞լ ա էդ ձայնագրության մեջ։ Բեկթաշյանն ինքն իրեն խոսում ա, մենախոսություն է՝ ըստ ձայնագրության։ Ի՞նչ կապ ունի Վարդազարյանը դրա հետ։
– Ձեր թեմայով է, Ձեր մասին է խոսում, դրա համար են այդպես ասում, ձայնագրության հրապարակման վրա էլ Ձեր նկարն էր դրված։
Կարդացեք նաև
– Եթե իմ նկարն են դրել, ուրեմն ի՞մ մասին է։ Իսկ ինչո՞ւ գլխավոր դատախազի նկարը չեն դրել, նրա մասին էլ է խոսվում։
– Ամեն դեպքում, այս ձայնագրությանն ինչ-որ իրավական գործընթաց պե՞տք է հետեւի, ի՞նչ եք կարծում։
– Վստահ եմ, որ իրավական հետեւանք լինելու է։
– Ո՞ւմ կողմից է դա նախաձեռնվելու, փաստացի սա Ձեր հեղինակության վրա է ազդում։
– Իմ հեղինակության վրա՞ է ազդում։ Դա միայն դրական առումով է ազդում իմ հեղինակության վրա։
– Ինչո՞վ։ Մարդիկ ասում են՝ տեսա՞ք, Վարդազարյանը, ամեն դեպքում, փորձել է միջամտել արդարադատությանը՝ զանգել, ասել է դատավորին, որ ազատ արձակի։
– Ասել է՝ ուշադիր եղիր, սա պետության խնդիր է, սա դատական համակարգի խնդիրն է։ Դրանով իմ հեղինակությունը միայն բարձրանում է եւ ոչ թե հակառակը։ Եթե դատավորին զանգում ասում ես՝ ուշադիր եղիր, կարեւոր հարց ա, դրանով, ընդհակառակը, իմ ուշադրությունն է կարեւորվում եւ կարեւորվում է այն, որ ես աչալուրջ եմ եւ հետեւում եմ, որպեսզի աղմկահարույց գործերի նկատմամբ դատավորներն ուշադիր լինեն։
Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում