Լրահոս
Օրվա լրահոսը

Ողջ աշխարհը գտնում է, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ, իսկ Ալիեւը առանձնակի համառությամբ պարբերաբար հայտարարում է, թե ինքը պատերազմով լուծել է այն. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 12,2021 10:26

«Ողջ աշխարհը գտնում է, որ Արցախի հիմնահարցը լուծված չէ, իսկ Ալիեւը առանձնակի համառությամբ պարբերաբար հայտարարում է, թե ինքը պատերազմով լուծել է այն: Ադրբեջանի առաջնորդը ստիպված է լինելու վերադառնալ քաղաքական բանակցությունների սեղանի շուրջ՝ ուշ թե շուտ հասկանալով, որ առանց դրա տարածաշրջանային համագործակցության որեւէ ձեւաչափ, որի մասին անընդհատ խոսում են ինքը եւ Թուրքիան, հնարավոր չի լինի իրականացնել:

Արցախի կարգավիճակի հարցում Ալիեւի կողմից ջայլամի քաղաքականության վարումը վերջինիս կանգնեցնելու է փակուղու առաջ, եւ վերջին հաշվով Ադրբեջանում դե ֆակտո հարց լուծող Թուրքիան կստիպի նրան վերսկսել բանակցությունները, քանի որ վերջինիս նկատմամբ միջազգային ճնշումներն արդեն գագաթնակետին են հասել, եւ նա սկսել է տեղի տալ դրանց»:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31