Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի համար պաղեստինաիսրայելական հակամարտության թեժացումը. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 12,2021 09:00

Պաղեստինաիսրայելական հակամարտության վերջին զարգացումների եւ հետեւանքների շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է Միջին Արեւելքի հարցերով փորձագետ Հարութ Առաքելյանի հետ։ Նրա խոսքով, հակամարտության սրացումը սպասելի էր այնքանով, որ 4-րդ ընտրություններից հետո Բենյամին Նեթանյահուին այդպես էլ չհաջողվեց 28 օրվա ընթացքում կազմել կոալիցիոն կառավարություն։ Մյուս կողմից, իրավիճակի թեժացումները եղան Ղոդսի օրը, որը մուսուլմանական աշխարհում Ռամադան ամսվա վերջին ուրբաթն է։ Հիմնականում շիաներն են տոնում, որը 42 տարի առաջ Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդ Իմամ Խոմեյնիի կողմից Ղոդսի օր անվանվեց: Ղոդսը Երուսաղեմի արաբական անվանումն է։ Ամեն տարի այդ օրը, որպես բողոքի նշան Ղոդսի գրավման, իսլամական աշխարհում տեղի են ունենում ցույցեր, որոնք այս տարի վերածվեցին բախումների։

Փաստորեն, Արցախում թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից բռնի ուժի կիրառումը եւ խնդիրը կոշտ միջոցներով լուծելը, կարծես, Պանդորայի արկղ լինեին, որի բացվելուց հետո այլ հակամարտությունների կողմերը նույնպես փորձում են կոշտ միջոցների կիրառման ճանապարհով լուծումներ տալ իրենց խնդիրներին։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ ազդեցություն կարող է ունենալ մեր երկրի համար պաղեստինաիսրայելական հակամարտության թեժացումը, Առաքելյանը նկատեց, որ եթե այն չվերահսկվի եւ դուրս գա այդ տարածաշրջանից, ապա ուժի կիրառումը կլուծի բոլոր խնդիրները…

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31