Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Այսօր Կենտրոն վարչական շրջանի շենքում տեղի ունեցած «փողոցային հաշիվ մաքրելը» շատ նման է տարիներ ի վեր Հայաստանում ձևավորված ուժի միջոցով հարցեր լուծելու մշակույթին:
Այսօր մեր ազգն իրավունք չունի այսքան կորուստներից հետո, ու կանգնած լինելով այսքան խնդիրների դեմ, թույլ տա իրեն, որ նույնիսկ քաղաքացիներն իրար մեջ առաջացած խնդիրները լուծեն վայրենի ցեղերի դաժան ու անտրամաբանական մեթոդներով, նամանավանդ, նման բան չպիտի տեղի ունենա պետական մարմինների շրջանակներում։
Այսօր Հայ ազգի հոգեվիճակը անհրաժեշտություն ունի տեսնելու, որ պետական մարմիններում աշխատում են գիտակից և պատասխանատվություն ունեցող մարդիկ, այդ իսկ պատճառով, այսօրվա միջադեպի պատասխանատուները և մեղավորները պետք է կրեն պատիժ օրենքի ողջ ուժով:
Կարդացեք նաև
Ձեռնամարտի մասնակիցներից ոմանց անդրադարձ ունեցել եմ, զգուշացրել եմ, բայց լսող չկար…
Հ.Գ. Հայկ Մարության, Երևանի քաղաքացիները սպասում են քաղաքապետի արձագանքի:
Լուսանկարները այսօր Կենտրոն վարչական շրջանի շենքում տեղի ունեցած ծեծկռտուքից»: