Քրեական հեղինակություն համարվող Արամ Վարդանյանը, ով ավելի հայտնի է, որպես «Վստրեչի Ապեր», օրեր առաջ գրավի դիմաց ազատ է արձակվել։ Տեղեկությունը ՀԺ-ին փոխանցեց ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ հավելելով, որ դատարանի որոշումն այսօր բողոքարկվել է Վերաքննիչ դատարան:
Մամուլում շրջանառվող տեղեկություններով՝ Վարդանյանն ազատ է արձակվել 2 միլիոն դրամ գրավի դիմաց։
Հիշեցնենք, որ Վարդանյանի՝ կալանավորման որոշումը կայացրել էր Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Արմեն Դանիելյանի նախագահությամբ: