Այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը և Արագածոտնի մարզի զինվորական կոմիսար Անուշավան Ասատրյանն այցելել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների ընտանիքներին:
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած բացառիկ քաջության ու արիության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «ՄԱՐՏԱԿԱՆ ԽԱՉ» 2-րդ աստիճանի շքանշանով է պարգևատրվել՝
Թեմուր Արթուրի Կոտոյանը /Ալագյազ համայնք Կանիաշիր բնակավայր/
2020 թվականի սեպտեմբերի 27-ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության և խիզախության համար Արցախի Հանրապետության նախագահի հրամանագրով հետմահու «ՄԱՐՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» մեդալով են պարգևատրվել՝
Կարդացեք նաև
Ազատ Վահագնի Մխիթարյանը /Բազմաղբյուր համայնք/
Սիմոն Գեղամի Ասատրյանը /Բազմաղբյուր համայնք/
Մանուկ Սլավիկի Մանուկյանը /Արտաշավան համայնք/
Գևորգ Դավիթի Մանասարյանը /Ոսկեվազ համայնք/
Հրայր Հարությունի Համբարձումյանը /Ապարան համայնք/
Ժիրայր Արթուրի Գեղամյանը /Ապարան համայնք/
Տիգրան Գառնիկի Գալստյանը /Ապարան համայնքի Արագած բնակավայր/
Հովհաննես Սպարտակի Բեյբությանը /Ապարան համայնքի Արագած բնակավայր/
Էդգար Հովհաննեսի Ավետիսյանը /Ապարան համայնքի Կայք բնակավայր/
Անմահացած զինծառայողների հարազատներին պետական պարգևները հանձնելուց հետո մարզպետը զրուցել է նրանց հետ, ապա իր խոնարհումն ու զորակցությունն է հայտնել նահատակների ընտանիքներին և ասել.
– Ձեր որդիները հերոսներ են, այդ մասին պետք է բարձրաձայնել և արժանավույն գնահատել մեր հերոսներին: Մեկ այլ հերոսություն էլ այն է, որ այս ցավից հետո դուք ձեր մեջ ուժ եք գտնում ապրելու: Իմացեք, որ ձեր վշտի ու ցավի մեջ մենք ձեզ մենակ չեն թողնելու ու ցանկացած հարցում ձեր ընտանիքի կողքին ենք լինելու:
Հ.Գ. Մարզի զոհված հերոսների ընտանիքներին այցելությունները կլինեն շարունակական:
Արագածոտնի մարզպետարան