Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Ուկրաինայում գտնվող պատանեկան հավաքականը մարզիչներ Արթուր Ուլիխանյանի և Աշիկ Գրիգորյանի գլխավորությամբ թիմային ձևաչափով ընկերական հանդիպումներ է անցկացնում տարբեր երկրների ընտրանիների հետ: Արդեն մրցամարտեր եղել են տանտերերի առաջին և Ղազախստանի հավաքականների հետ:
Մեր թիմի կազմում հաջող մրցելույթներ ունեցել են 46 կգ քաշային Էրիկ Առուստամյանը, 57 կգ քաշայիններ Արման Միսակարյանն ու Նարեկ Ներսիսյանը և 75 կգ քաշային Աղվան Ալեքսանյանը:
Այս ստուգատեսը պատանի բռնցքամարտիկների համար միջազգային մրցափորձ ձեռք բերելու լավ հնարավորություն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ