ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել եզակի հնարավորությունից` ձևակերպել ապառիկ վարկ անմիջապես կայքից և ստանալ զեղչեր: Այսուհետ վարկի ձևակերպման և առցանց գնումներ կատարելու գործընթացը դարձել է առավել հարմարավետ և հասանելի․ հաճախորդը կարող է առցանց ընտրել իրեն անհրաժեշտ շինանյութ, սանհանգուցային և այլ պարագաներ և հաշված րոպեների ընթացքում ձևակերպել ապառիկ վարկային հայտ՝ առանց Բանկ և խանութներ այցելելու անհրաժեշտության:
Վարկային հայտի հաստատման դեպքում հաճախորդը SMS հաղորդագրությամբ ստանում է պրոմո-կոդ և տեղեկատվություն` հաստատված վարկի գումարի վերաբերյալ, ինչից հետո նա կարող է ընտրել անհրաժեշտ ապրանքներն «ԻԴԵԱԼ համակարգ»-ի առցանց ներկայացված լայն տեսականուց՝ վարկի հաստատված սահմանաչափի շրջանակներում: Ապրանքներն առաքվում են հաճախորդի նշված հասցեով անմիջապես հաջորդ օրը․ նա պետք է անձամբ ընդունի առաքումը և ստորագրի վարկային փաստաթղթերը:
Առցանց ապառիկ գնումներ կատարելու քայլերի հաջորդականությունը մանրամասն ներկայացված է հետևյալ հղումով ՝
Մեր օրերին թվային միջավայրում առցանց գնումներ կատարելու գործընթացը դարձել է կյանքի անբաժանելի մասը: Բաց մի՛ թողեք ՎՏԲ-Հայաստան Բանկի հարմարավետ և արագ ծառայությունից օգտվելու հնարավորությունը. խնայե՛ք Ձեր ժամանակը, կատարե՛ք առցանց գնումներ «ԻԴԵԱԼ համակարգ»-ի կայքից և ավելին, ստացե՛ք 27% զեղչ առցանց գնումների համար:
Կարդացեք նաև
«ԻԴԵԱԼ համակարգ»-ի կայքից ապրանքների գնման ապառիկ վարկերը տրամադրվում են 30 հազար ՀՀ դրամից մինչև 1,5 միլիոն ՀՀ դրամ գումարի չափով, տարեկան տոկոսադրույքը 0%-ից մինչև 21,5% (փաստացի տոկոսադրույք՝ 18,7%-24%), կախված տարեկան տոկոսադրույքից` կիրառվում է ամսական միջնորդավճար՝ 0%-ից մինչև 1.01%:
Ապառիկ վարկավորման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ ՎՏԲ-Հայաստան Բանկի պաշտոնական կայքում՝ հղումով, Բանկի մասնաճյուղերում կամ զանգահարելով Կոնտակտային կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:
Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ՎՏԲ-Հայաստան Բանկ