Այսօր կայացել է Ստեփանակերտի քաղաքային համայնքի ավագանու նիստը, որը նախագահել է Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
Ողջույնի խոսքից հետո քաղաքապետը ներկաներին տեղեկացրեց, որ մայրաքաղաքում առաջիկա երկու տարվա համար նախատեսված են բնակարանաշինական և առկա բնակֆոնդի բարելավման մեծածավալ ծրագրեր, որոնցում ակտիվ մասնակցություն են ունենալու նաև քաղաքային իշխանությունները:
📌 Հաջորդիվ ավագանին քննարկեց և որոշեց.
✅2021թ-ի քաղաքի համայնքային բյուջեում կատարել փոփոխություն՝ 44-օրյա պատերազմի հետևանքով տուժած սոցիալապես անապահով բնակիչների կենցաղային խնդիրները թեթևացնելու նպատակով,
Կարդացեք նաև
✅անհատույց օգտագործման իրավունքով ոչ բնակելի տարածք տրամադրել «Քաղաքաշինության փաստաթղթերի փորձաքննություն» ՓԲԸ-ին,
✅նվիրատվության կարգով օտարել համայնքի սեփականություն հանդիսացող բնակարանը,
✅փոխադրամիջոցի գույքահարկի արտոնություն տալ 4 քաղաքացու՝ ղեկավարվելով «Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով և «Համայնքի ավագանու կողմից գույքահարկի և հողի հարկի արտոնություններ սահմանելու կարգը հաստատելու մասին» ԱՀ կառավարության 2019թ-ի հուլիսի 16-ի թիվ 567-Ն որոշմամբ:
📌Այլ հարցերի շուրջ ևս տեղի է ունեցել մտքերի փոխանակում:
📌Նիստի վերջում Դավիթ Սարգսյանը ընդգծել է քաղաքապետարանի և այլ պետական գերատեսչությունների միջև ակտիվ համագործակցության նշանակությունը, հատկապես հետպատերազմյան շրջանում, երբ մեր տեղահանված հայրենակիցների մի զգալի մասը հաստատվել է Ստեփանակերտում: Նրանց կենցաղային պայմաններով ապահովելը շարունակում է մնալ գերխնդիր թե՛ երկրի և թե՛ քաղաքի իշխանությունների համար:
Ստեփանակերտի քաղաքապետարան