Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ մի տղամարդ այս տարվա փետրվարից մինչև մայիսի 4-ը Երևանի Քեռու փողոցի տներից մեկում, առանց պետական գրանցման և առանց հատուկ թույլտվության լիցենզիայի, վարձու խաղավարի միջոցով կազմակերպել է կենդանի պոկեր տեսակի շահումով խաղեր, որոնց շրջանակներում 100, 200, 500, 1000, 5000 և 25000 դրամին համարժեք խաղաքարերով խաղադրույքներ ընդունելու և մասնակիցներից յուրաքանչյուրի շահումից որոշակի չափով գանձումներ կատարելու եղանակով՝ օրական ստացել է շուրջ 200 հազար դրամի շահույթ և չի վճարել գործունեության համար սահմանված պետական տուրքը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։
Ոստիկանության ծառայողները հիշյալ տարածքում հայտնաբերել են խաղատնային բազմատեսակ պարագաներ, որոնք առգրավվել են: Հայտնաբերվել է նաև մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել ՊԵԿ քննչական վարչություն:
Կարդացեք նաև
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն