Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկուսը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են. Արդարության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը անդրադարձել է ՄԻԵԴ-ում ներկայացված երեք ռազմագերիների ազատման հարցին

Մայիս 11,2021 16:16

Վաշինգտոնում տեղակայված Արդարադատության և մարդու իրավունքների հայկական իրավական կենտրոնը (ALC), որը հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով համագործակցում է Երևանում տեղակայված Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնի (ICLC) հետ անդրադարձել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) ներկայացված երեք ռազմագերիների ազատ արձակմանը: 2021 թվականի մայիսի 4-ին երեք ռազմագերիներ, այդ թվում՝ մեկ քաղաքացիական անձ, հայրենադարձվեցին Հայաստան՝ Ռուսաստանի խաղաղապահ առաքելության հրամանատար, գեներալ Ռուստամ Մուրադովի աջակցությամբ և օժանդակությամբ:

Ռոբերտ Վարդանյանի (19 տ.), Սամվել Շուխյանի (22 տ.) և քաղաքացիական անձ Սեյրան Թամրազյանի (46 տ.) ազատ արձակումը վկայում է գերիների հարցում իրավական միջնորդական աշխատանքների առաջընթացի մասին: Ներկայումս Վարդանյանը և Թամրազյանը ծայրահեղ ծանր վիճակում հոսպիտալացվել են, իսկ Շուխյանը վերականգնվում է տանը:

Մինչ այժմ ALC-ն և ICLC-ը ՄԻԵԴ են ներկայացրել գրեթե 100 գործ՝ ռազմագերիների ինչպես անվտանգության, այնպես էլ բարեկեցության ապահովման և նրանց անհապաղ ազատ արձակման պահանջով: ALC-ը և ICLC-ը համագործակցում են 2021 թ. հունվարից՝ Ադրբեջանի կողմից անօրինական գերության մեջ պահվող նույնականացված հայ ռազմագերիների իրավունքները պաշտպանելու համար և շարունակում են մնալ հայ ռազմագերիների ազատ արձակման շարժման առաջատարները:

Հայ ռազմագերիների անունից ALC-ի շահերի պաշտպանությունը ներառում է հանդիպումներ միջազգային կազմակերպությունների և կառավարության ներկայացուցիչների հետ` Ադրբեջանի վրա միջազգային ճնշումը մեծացնելու համար: «Մենք խրախուսում ենք Միացյալ Նահանգներին և Եվրոպական կառավարություններին, միջազգային միջնորդ կազմակերպությունների և սուբյեկտների հետ միասին ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ ազատ արձակելու բոլոր հայ ռազմագերիներին՝ համաձայն Ժնևի կոնվենցիաների և 2020թ. նոյեմբերի եռակողմ հայտարարության պայմանների: Այնուամենայնիվ, ALC-ն խորապես մտահոգված է Ալիևին հաճոյանալու անտեղի ջանքերով, որով ապօրինի պահվող հայ ռազմագերիները պարզապես ներկայացվում են որպես կալանավորված անձինք: Այս բառամթերքը ծառայում է միայն ռազմատենչ բռնապետին խրախուսելու համար և վտանգի տակ է դնում անմեղ կյանքերը»,- ընդգծում է ALC-ի նախագահ Քեն Խաճիկյանը:

ALC-ն, ICLC-ի հետ համագործակցությամբ, կշարունակի հետապնդվել բոլոր հայ ռազմագերիների ազատ արձակման խնդիրը, ինչպես նաև 19 հայ ռազմագերիների հարցը, ովքեր ապօրինի կերպով պատանդ են վերցվել Ադրբեջանի կողմից և սպանվել են գերության մեջ: «Ադրբեջանը պատասխան է տալու անօրինական գերության մեջ պահված հայերի մահվան համար, ինչպես Արցախյան պատերազմի ընթացքում, այնպես էլ ռազմական գործողությունների դադարեցումից հետո», – նշում է Ք. Խաչիկյանը:

Վաշինգտոնում տեղակայված ALC-ն շահույթ չհետապնդող ոչ կառավարական կազմակերպություն է, որի առաքելությունն է հետապնդել արդարություն Հայոց ցեղասպանությունից բխող մարդու իրավունքների խախտումների համար, ներառյալ Հայաստանի և Արցախի հանրապետությունների տարածաշրջանային անվտանգությունը:

ALC-ն նաև ներկայացրել է նաև 19 հայ ռազմագերիների վերաբերյալ հակիրճ տվյալներ, ովքեր դաժանորեն սպանվել են գերության ընթացքում։

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի Կենտրոնական գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31