Ռուսաստանաբնակ հայ թենիսիստ Կարեն Խաչանովը այս մրցաշրջանում հողածածկ կորտերում չորրորդ անընդմեջ պարտությունը կրեց: Հռոմի «Masters»-ում, որի մրցանակային ֆոնդը 2 մլն. եւրո է, Խաչանովը մեկնարկում 1 ժամ 42 րոպե տեւած դիմակայությունում 6:3, 4:6, 0:6 հաշվով զիջեց արգենտինացի Ֆեդերիկ Դելբոնիսին:
Խաչանովը ուսի վնասվածք է ստացել եւ այդ պատճառով Անդրեյ Ռուբլյովի հետ միասին չի շարունակի նաեւ մասնակցությունը զուգախաղերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ