2020թ․-ին կորոնավիրուսի դեմ պայքարի համար պետությունը 400 միլիոն դոլար է ծախսել։ Այս մասին այսօր «Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը, որն իրավաբանների փաստահավաք խմբի կազմում հեղինակել է «Իշխանության ձախողված պայքարը» ֆիլմը․ այն ներկայացնում է խմբի ուսումնասիրության արդյունքները։
«400 միլիոն դոլար ուղղակի կերել են։ Հյուրանոցներում եւ հյուրատներում վարակակիրները պահվել են մինչեւ 2020թ․-ի մայիսի 19-ը։ Այսինքն, մեկ տարի առաջ պահումը դադարել է, բայց մինչեւ հիմա պետական բյուջեից գումար է տրվում՝ մարդկանց հյուրանոցներում պահելու համար։ Քեզ ձեռք են առնում, ժողովուրդ։ Կներեք, բայց թքում են, հետո ասում, թե անձրեւ է գալիս»,-ասաց Տիգրան Աթանեսյանը։
Նրա խոսքով՝ միայն սննդի մատակարար ընկերություններից մեկին պետբյուջեից մեկ միլիոն դոլար է տրվել․ «Ինքնարժեքը եղել է 2000 դրամ, սակայն գնումը կատարվել է 4200 դրամով։ Մեկ միլիոն դոլար պարզապես տվել են։ Դրանով հնարավոր էր զրահաբաճկոն առնել։ Բա 400 միլիոնո՞վ ինչ կանեին․․․»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
«Առավոտ». Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով ԱՆ-ն երեկ տրամադրել էր տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար. «Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից»: