Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ով էլ գա իշխանության՝ հունիսի 20-ին երկնքից մանանա չի թափվելու»․ Տիգրան Աթանեսյան

Մայիս 11,2021 14:29

«Ճշմարտությունը շատերին դուր չի գա, բայց Նիկոլ Փաշինյանը նման է մեր ժողովրդի մի զգալի հատվածին․ կրթվել պետք չի, սովորել պետք չի, պետք է ստել, խաբել բոլորին եւ ամեն ինչում։ Եթե նման մակարդակով կարելի էր դառնալ երկրի վարչապետ, ուրեմն ամեն ինչ ճիշտ էր, այդ զանգվածը միշտ իրենն է լինելու։ Անհնար է այդ մարդկանց ուղղել»,-«Հայելի» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանն այսօր վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի մասին նման կարծիք հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

«Պետք է ընդունենք՝ կան մարդիկ, որոնք ուրախ են Արցախի տարածքները կորցնելու համար։ Վախեցեք, որ նրան 30-40% ձայն կտան․ խելացի, ազգասեր զանգվածը կգնա այստեղից։ Նրանք երջանիկ են այդ «բոմժության» մեջ։ Ո՞վ է մեղավոր, որ մարդիկ այդպիսին են, կարելի է երկար խոսել, բայց դա փաստ է»,-համոզմունք հայտնեց Տիգրան Աթանեսյանը։

Նա նշեց, որ վերջերս նախորդ՝ 6-րդ գումարման ազգային ժողովի նիստերից մեկն է աչքով ընկել, որը վարում էր Էդուարդ Շարմազանովը․ «Փաստորեն, ունեցել ենք ԱԺ, որտեղ մարդիկ հայերեն խոսել գիտեին»։

Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին, նա նշեց, որ հունիսի 20-ին կյանքը չի ավարտվելու․ «Եթե քաղաքական ուժերին հաջողվի ազատագրել երկիրը, այն կստանա երկրորդ կյանքի հնարավորություն։ Եթե ոչ, դրանից հետո էլ կյանք կա։ Հիմա բոլորս գերեզմանի մեջ ենք։ Ով էլ գա իշխանության, հունիսի 20-ին երկնքից մանանա չի թափվելու։ Տարիներ են պետք, որ այս ազգադավի հետեւանքները վերականգնվեն»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31