Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի Նյու Վասյուկին. Վարդան Բոստանջյան

Մայիս 11,2021 13:55

«Երեկվա իր խոսքը ուղեծրից դուրս թռած մարդու խոսք էր: Նա շատ նման էր դասական հեղինակների հերոսներին, որոնք Հայաստանը դարձնում էին տիեզերքի կենտրոն»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Վարդան Բոստանջյանն`անդրադառնալով երեկ խորհրդարանի ամբիոնից Նիկոլ Փաշինյանի ելույթին:

Իր ելույթում Նիկոլ Փաշինյանը ներկայացնում էր այն տնտեսական, սոցիալական եւ բնապահպանական ձեռքբերումները, որոնք ունեցել է իր կառավարությունը`մասնավորաբար`արձանագրելով. «Ըստ էության, երբ մենք խոսում ենք ինստիտուցիոնալ բարեփոխումների, պետական կառավարման, հեղափոխական օրակարգի մասին, շատ դեպքերում մոռացվում է, որ դրանց իրական շահառուն մարդն է, քաղաքացին: Եվ սա այն դեպքերից է, երբ պիտի արձանագրեմ, որ վերնագրերը չեն արտացոլում իրականությունը, որովհետև Հայաստանի Հանրապետությունում իրոք տեղի են ունեցել խորքային բարեփոխումներ՝ սկսած տնտեսությունից, շարունակած արդարադատությունով և վերջացրած բնապահպանությամբ»:

Վարդան Բոստանջյան

Վարդան Բոստանջյանի դիտարկմամբ, նման խառը իրավիճակների հետ կապված գրականության մեջ հետաքրքիր ամրագրումներ կան, դրանցից մեզ առավել հայտնի է «12 աթոռի» «Նյու Վասյուկին». «Հասկացող մարդկանց համար ծիծաղելի է, բայց միեւնույն ժամանակ, մնացածի համար ապակողմնորոշիչ լավ քայլ է»:

Մեր զրուցակիցը հակված չէ մասնագիտական քննարկման տանել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները: Հիշեցնում է հայտնի հայկական ասացվածքը`«Մի հիմար քարը գցում է փոսը, հարյուր խելոք չեն կարողանում հանել» եւ հավելում, որ առնվազն տարօրինակ կլինի, երբ բանիմաց մարդիկ սկսեն քննարկել`«այդ զավեշտը լա՞վ է, թե՞ վատ, ճի՞շտ է, թե՞ սխալ»:

Վարդան Բոստանջյանը միայն ասաց. «Նա առոչինչ է, նա ապակողմնորոշիչ է: Եթե առավել ևս խոսքը գնում է իբր հաջողությունների ու հեռանկարների մասին, նա ընդհանրապես զրոյանում է, փոշիանում է`պայմանավորված այն հանգամանքով, թե երեք տարի ի՞նչ էիք անում: Երեք տարի միայն հասարակության մեջ թունավորում եւ ատելություն էինք տարածում եւ մտածել, որ մարդիկ փոշմանեցին եւ կախարդական փայտիկ են ուզում հայտնաբերել, լուրջ չի»:

Վարդան Բոստանջյանը նաեւ չի հասկանում`կառավարության տնտեսական ոլորտի նախարարներն ու պատասխանատուները հրահա՞նգ ունեն, թե՞ իսկապես իրատեսությունից դուրս են թռել, որ հասկանալով որ ներկայացվածը «օդ» է եւ «չլինելու բան»՝ ծափահարում են: Մեր զրուցակցի համար նաեւ անհասկանալի է, որ հասարակության մեջ էլ դեռ կան մարդիկ, որոնց հնարավոր է մոլորեցնել նման հայտարարություններով:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31