Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սյունիքի միջանցքը կբացվի, եթե Նիկոլենք վերարտադրվեն». Դավիթ Սահակյանց

Մայիս 11,2021 13:42

Մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը «Հայելի» ակումբում կայացած ասուլիսում նշեց, որ թուրք-ադրբեջանական երազանք համարվող միջանցքը Սյունիքում ի վերջո կբացվի, եթե Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը մնան իշխանության. «Կբացվի, եթե Նիկոլենք վերարտադրվեն, ու դրանում ոչ մի կասկած չկա»:

Ապա հավելեց, որ տեսել է, թե ինչպես են մի շարք ԶԼՄ-ներ անդրադառնում այդ թեմային, նաեւ Ռոբերտ Քոչարյանի եւ «Հայաստան» դաշինքի հանրահավաքին. «Բացահայտ խոսվում է այն մասին, թե Նիկոլն ինչ մեղք ունի, որ Հայաստանն այս վիճակում է հայտնվել: Այսինքն, «Իմ քայլի», Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի հռետորաբանությունը համընկնում է» :

Դավիթ Սահակյանցն ասում է, որ բոլորը կյանքում ունենում են սխալներ, բայց եթե գիտակցաբար չեն կարողանում հասնել նրան, որ դա սխալ է, չեն կարողանում բուժվել, նույնն էլ Փաշինյանի մոտ է, որը, նրա խոսքով՝ շարունակում է մանիպուլացնել մարդկանց. «Ինձ հետաքրքրում է, թե ուր կորավ Նիկոլի դողացող ձայնը, որ կար պատերազմից հետո կառավարության նիստերի ժամանակ… Նա մեղավորի կեցվածքով տպավորություն էր ստեղծում, թե ցավում է: Իսկ հիմա, որ պետք է պայքար սկսի, նորից անցել է իր նախկին ձայնին…

Նա խաղում է մարդկանց հույզերի վրա…Երբ մի քանի անգամ Աստծո անունն է տալիս, մեջբերումներ է անում Աստվածաշնչից, այդպես փորձում է խաղալ հավատացյալների զգացմունքների վրա, ընդ որում, եկեղեցին հենց Նիկոլն է պառակտել իշխանության գալու առաջին օրվանից… Ափսոս, որ մարդիկ չեն գիտակցում, որ դա արվում է միայն մեկ` իր իշխանությունը պահելու նպատակով… Երբ նա խոսում էր թալանի մասին, ցավալի էր տեսնել, թե ինչպես հրապարակում կանգնած մարդիկ չէին հասկանում, որ հենց այդ պահից սկսած թալանվում էր իրենց հավատը, հույսերը, հույզերը, լավ կյանքի ակնկալիքները»:

Դավիթ Սահակյանցը անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի` պետական պարտքի մասին հայտարարությանը, նշեց. «Ինքը ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ պարտք վերցնելու մեջ ոչ մի վատ բան չկա… Բայց նույն ամբիոնից չասաց` ժողովուրդ ջան, հետո անպայման գալու է ժամանակաշրջան, որ այդ պարտքը պետք է պարտադիր վերադարձնել… Եթե անընդհատ պարտքեր են վերցնում, լավ բաներ են ասում, որ մանկապարտեզ կսարքենք, դպրոց, այս բաները լսելուց հետո մի վայրկյան ստոպ տվեք ու հարցրեք ինքներդ ձեզ՝ իսկ ո՞նց ենք վերադարձնելու այդ պարտքը…Կրկնում եմ, դա մանիպուլյացիա է հատկապես այն մարդկանց վրա, որ ասում են` ջհանդամ թե պարտք ու տուգանք չունենք, նոր իշխանություն կգա, էլի կզրոյացնեն…»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31