Ռուսաստանի Կազան քաղաքում անհայտ անձիք կրակ են բացել դպրոցի վրա, ինչի հետևանքով զոհվել է 11 մարդ, հիմնականում երեխաներ: Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով շրջանի արտահերթ ծառայություններին:
Հաղորդվում է, որ երեխաներից երկուսը զոհվել են՝ ցած նետվելով պատուհանից:
Ըստ նախնական տեղեկությունների՝ դպրոցի վրա հարձակում իրականացնողները եղել են դեռահասներ, նրանցից մեկը ձերբակալվել է, երկրորդին չեզոքացրել են:
Դեպքի վայրում աշխատում է շտապ օգնության 21 հաշվարկ: Տարհանված երեխաների հետ աշխատում են հոգեբաններ, բացվել է թեժ գիծ:
Կարդացեք նաև
Դեպքի վայր է ժամանել Թաթարստանի նախագահ Ռուստամ Միննիհանովը:
Հարուցվել է քրեական գործ: Դպրոցի շենքում շարունակվում են օպերատիվ գործողությունները: Քաղաքում սահմանել են հակաահաբեկչական գործողությունների ռեժիմ: Բոլոր ուսումնական հաստատություններում անվտանգության միջոցառումներն ուժեղացվել են:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ