Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, պատասխանելով «Ռազմավարի պուրակի» բացման կապակցությամբ Ֆրանսիայից Բաքվի հասցեին հնչած քննադատություններին, պաշտոնական Փարիզին խորհուրդ է տվել «նայել հայելու մեջ» և հիշեցրել է ֆրանսիական թանգարանում Ալժիրի ազգային դիմադրության շարժման առաջնորդների գանգերը:
Հիշեցնենք, Բաքվում բացված «Ռազմավարի պուրակի» կապակցությամբ Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավոր Ալեքսանդրա Լուրին հայտարարել էր, որ «մարդկանց մահը հաղթանակի վերածող վարչակարգը երբեք ժողովրդավարություն չի դառնա»:
«Ադրբեջանի դեմ «Ռազմավարի պուրակի» հետ կապված այդ կեղտոտ արշավը պետք է դադարեցվի: Ֆրանսիական թանգարանում ցուցադրված են Ալժիրի ազգային դիմադրության շարժման սպանված առաջնորդների գանգերը: Գնացեք և հայելու մեջ նայեք, քանի՞ անգամ դա պետք է կրկնեմ… Թող իրենց գործերով զբաղվեն: Նրանք իրենց խնդիրներն ունեն: Հազարավոր խնդիրներ»,- ասել է Ալիևը պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ