Երեկ Ազգային ժողովի շենքի մոտ իջևանցի մի տղամարդ՝ Սևադա Ղուկասյան, ցույց էր իրականացնում։ Նա, իսկապես եկել էր Իջևանից, մեքենայով հետը էշ էր բերել, պնդում էր, որ եկել է Փաշինյանին հետ տանի Իջևան։
Ոստիկանությունը քաղաքացուն բերման էր ենթարկել, ոստիկանության լրատվականից մեզ փոխանցեցին, որ քաղաքացու մոտից թմրամիջոցի նմանվող զանգված են գտել․ «Կազմվել է արձանագրություն, բացի այդ նյութեր են նախապատրաստվում իր նկատմամբ, մոտից հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող զանգված, բայց ինքը ազատ է արձակվել»,- ասացին ոստիկանության լրատվականից։
Իսկ Էշը վերադարձվե՞լ է տիրոջը․ «Էշը չի էլ բերվել բաժին, մնացել էր այնտեղ, համապատասխան մարմինները զբաղվել են այդ հարցով»,- պատասխանեցին ոստիկանությունից։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում: