Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վստահությամբ հայտարարել է, որ Զանգեզուրի երկաթուղային միջանցքը բացվելու է, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
«Ինչպես հայտնի է, այդ մասին (նկատի ունի «Զանգեզուրի միջանցքը»-խմբ.) ասվում է նոյեմբերի 10-ի համատեղ հայտարարության մեջ: Դրանից հետո Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի փոխվարչապետների մակարդակով աշխատանքային խմբի նիստերին այդ հարցի շուրջ ձեռնարկվել են շատ լուրջ քայլեր: Վստահությամբ կարող եմ ասել, որ երկաթուղային միջանցքը կբացվի»,- ասել է Ալիևը պետական հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Նա հիշեցրել է, որ արդեն տրվել է Հորադիզ-Աղբանդ երկաթուղու շինարարությունը, կկառուցվի ադրբեջանական Օրդուբադից մինչև Հայաստանի սահման պակասող հատվածը՝ 15-16 կմ երկարությամբ: Նրա խոսքով՝ արդեն գործում է Նախիջևանի երկաթուղին, որն իրականացնում է ուղևորա- և բեռնափոխադրումներ:
Ալիևը նաև բացատրել է, թե ինչու է այդ հարցը քննարկվում Ռուսաստանի հետ: «Հայկական երկաթուղիները պատկանում են Ռուսաստանին: Այդ պատճառով մենք այդ հարցը քննարկում ենք ռուսական կողմի հետ»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Ալիևը նշել է, որ հետագայում նախատեսում են կապել Զանգելանը (որը, ըստ նրա, գտնվում է Արևելյան Զանգեզուր շրջանում) Արևմտյան Զանգեզուրի հետ, իսկ հետո Օրդուբադով այն կապել Նախիջևանի և Թուրքիայի հետ:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ