Լրահոս
Օրվա լրահոսը

Որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները․ «Ժողովուրդ»

Մայիս 11,2021 10:48

Հայաստանում նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, այս տարվա առաջին եռամսյակի միջին ընթացիկ գներով, կազմել է 66 հազար 568 դրամ` ամսական կտրվածքով: Պարենային զամբյուղի արժեքը կազմել է 35 հազար 983 դրամ` ամսական կտրվածքով:

Մի շարք մասնագետներ համոզված են, որ Հայաստանում յուրաքանչյուր 3 հոգուց 2-ը թերսնված են: «Ժողովուրդ» օրաթերթը հաշվարկեց, թե որքան են կազմում առաջին անհրաժեշտության սննդամթերքի գները:

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ մեկ ամսում սպառված սննդամթերքի արժեքը՝ 1 մեծահասակի հաշվով, կազմել է ընդամենը 35 հազար 983 դրամ: Այս գումարին համարժեք ցանկում ներառված են հացամթերքը, մսամթերքը, ձկնամթերքը, կաթնամթերքը, ձուն, յուղն ու ճարպը, միրգը, բանջարեղենը, կարտոֆիլը, շաքարը, ոչ ալկոհոլային խմիչքը եւ այլ սննդամթերք: Օրինակ՝ օրական փաստացի սպառումը՝ 1 շնչի հաշվով, 461 գրամ կազմել է հացամթերքը, 48.3 գրամ կազմել է մսամթերքը, 18?6 գրամ ձու եւ այլն: Օրինակ՝ տավարի մսի 100 գրամը երեւանյան սուպերմարկետներում, խանութներում շուրջ 270-280 դրամ է կազմում: Ձկնամթերքի՝ «Իշխան» ձկնատեսակի 100 գրամը 200-220 դրամ է կազմում: Երկու հատ ձուն 80-85 դրամ է, իսկ, ահա, 90-100 գրամ հացը տատանվում է 140 դրամի սահմաններում:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31