«Արեւելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի հետ զրույցում նշեց, որ ներկայումս Թուրքիայի կողմից նկատվում է ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտում, որի վկայությունն էր Էրդողանի վերջին հայտարարությունը։ Մյուս կողմից, այդ հայտարարության մեջ նորություն չկար, այն տիպիկ էրդողանյան ոճով է։ Պատասխանելով այն հարցին, թե ԵՄ-ի հետ հարաբերությունները կարգավորելը որքանով է պայմանավորված թուրք-ամերիկյան հարաբերությունների վատթարացմամբ, զրուցակիցս նկատեց, որ այս ուղղությամբ եւս Թուրքիան ձգտում է որոշակի առումով բարելավել հարաբերությունները, մասնավորապես՝ Բայդենի ապրիլքսանչորսյան ուղերձից հետո։ Ի դեպ, հունիսին տեղի է ունենալու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը, որտեղ սպասվում է Ջո Բայդենի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առանձնազրույցը։
Ի տարբերություն ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու ձգտման , մի փոքր այլ են Թուրքիայի եւ Եգիպտոսի հարաբերություններում նկատվող զարգացումները։ Այստեղ գործընթացները ընթանում են այլ ճանապարհով․ եթե ԵՄ-ի եւ ԱՄՆ-ի հետ այն տեղի է ունենում շատ թե քիչ հրապարակայնորեն, ապա Եգիպտոսի հետ հարաբերությունները շատ ավելի լարված էին եւ նույնիսկ ենթադրություններ կային, որ կարող են հասնել բախումների։ Անդրադառնալով այսօրվա ամենաթեժ թեմային՝ արեւելյան Երուսաղեմում տեղի ունեցող զարգացումներին, որի վերաբերյալ Թուրքիան արձագանքել է նախագահի մակարդակով, զրուցակիցս ընդգծեց, որ սա կարեւոր ուղղություն է ոչ միայն երկկողմանի հարաբերությունների, այլ նաեւ տարածաշրջանային առումով:
Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ
Նյութն ամբողջությամբ` «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի համարում