Իրավապահները խուզարկություն են իրականացրել քրեական հեղինակություն համարվող Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի «Դոն Պիպո» եւ եւս 13 անձի բնակարաններում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադեւոսյանը:
Խուզարկությունը կատարվել է Ասատրյանի թիկնապահի սպանության գործի շրջանակներում:
Արթուր Ասատրյանի փաստաբան Մկրտիչ Վասակյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց, որ Ասատրյանի բնակարանում խուզարկություն կատարվել է, սակայն նա որեւէ դատավարական կարգավիճակ չունի. «Խուզարկության ընթացքում ոչինչ չի հայտնաբերվել եւ, բնականաբար, չէր էլ հայտնաբերվի»:
Պաշտպանը նշեց, որ Ասատրյանն այս գործով չի հարցաքննվել:
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում