Հանուն հայրենիքի Արցախյան վերջին պատերազմում նահատակված մասիսցի արորդիները հինգն են՝ Գագիկ Կարապետյանը, Հայկ Հակոբյանը, Գարիկ Դավթյանը, Նարեկ Միրզոյանն ու Անդրանիկ Ավետիսյանը: Հերոսների անմահ հիշատակին համայնքի միջնակարգ դպրոցի բակում կանգնեցված խաչքարի բացման արարողությանն այսօր ներկա էին Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, բարձրաստիճան մի շարք պաշտոնյաներ, նրանց հարազատներն համագյուղացիները:
Հարազատների կողմից բացված խաչքարն Արցախի «Պապիկ-տատիկի», փրկարար խաչի, ինչպես նաև կամքի, ուժի ու հզորության խորհրդանիշ արծվի պատկերով է քանդակված: Դպրոցի աշակերտների մասնակցությամբ խաչաքանդակի բացման առթիվ կայացած ցերեկույթի ընթացքում ներկաները ևս մեկ անգամ հարգանքի տուրք են մատուցել քաջերի անմահ հիշատակին, ունկնդրել հայրենասիրական երգեր և մտովի տեղափոխվել մարտական դիրքեր, ուր կենաց ու մահվան կռիվ են տվել քաջորդիները:
Արարատի մարզպետարան