ԵՊՀ գիտխորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի եւ խորհրդի անդամների միջեւ վեճ սկսվեց:
«Եթե խոսում եք բարիկադների մասին, այդ բարիկադը ստեղծվել է ձեր իշխանության ժամանակ… Ինձ հետաքրքիր է այս ամենը քննարկվե՞լ է: Դուք այս հաստիքը զբաղեցնում եք շնորհիվ մի իշխանական թիմի, որը եկավ իշխանության խոստումներ տալով, որ ռեկտորները պետք է ընտրվեն հարյուր տոկոս ուսանողների եւ դասախոսների ձայների շնորհիվ, որոշումները պետք է կայացվեն բացառապես նրանց ձայնի արդյունքում,իսկ հիմա մենք տեսնում ենք բոլորովին այլ պատկեր:
Հետաքրքիր Է, դուք այս ամենը քննարկե՞լ եք ձեր ղեկավարի՝ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ, ի՞նչ արձագանք է տվել նա այս ամենին, որովհետեւ ինձ համար պարզ է, որ որոշում կայացնողների եւ պլաններ կազմողների խմբի մեջ չեք եղել: Եվ եթե հետագայում առիթ հանդիսանա, որ դուք ներկա գտնվեք որոշում կայացնողների հետ նույն ժողովում, փոխանցեք նրան, որ Երեւանի պետական համալսարանը Նիկոլ Փաշինյանի դուքանը չէ, հենց այդպես փոխանցեք, եւ ինքը կհասկանա, թե ինչ նկատի ունի ԵՊՀ ուսխորհրդի նախագահը»,- ԿԳՄՍ նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Վահրամ Դումանյանին ասաց ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
«Եթե հարցը գտնվում է ՍԴ-ում եւ հիմքերից մեկը բուհական ինքնավարությունն է, եւ ինչպես դուք եք նշում՝ կարող է ճանաչվել հակասահմանադրական, կամ կարող է չճանաչվել, եթե կա նման վեճ, դուք ոչ թե փորձելու եք ՍԴ որոշումից առաջ ընկնել եւ ենթաօրենսդրական ակտով կարգավորումն ամրագրել, այլ պետք է հասկանանք, որ կա վեճ, որը պետք է լուծում ստանա: Եվ այդ լուծման համար պետք է սպասենք, որովհետեւ ապրում ենք իրավական պետության մեջ»,-ասաց Դավիթ Ափոյանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ նկատեց, որ նախարարի պաշտոնակատարի խոսքով ստեղծվել է կառավարման ճգնաժամ, ինչը կապում է միայն ԵՊՀ-ի հետ. «ՄԻնչդեռ կառավարման ճգնաժամը ստեղծվել է իշխանության ներկայացուցիչների կողմից, մասնավորապես ձեւավորված անվստահության արդյունքում, բուհի կողմից ձեւավորվել էր անվստահություն՝ կառավարության եւ իշխանության հանդեպ »:
ԿԳՄՍ նախարարը Ափոյանին կոչ արեց կոռեկտ արտահայտվել: «Համարեք, որ դուք ձեր խնդիրը լուծեցիք,իսկ չեմ պատրաստվում ձեր ասածները փոխանցել վարչապետին, ես այստեղ ավելի սուր հարցեր եմ բարձրացրել քան դուք, ունենալով խորին հարգանք պաշտոնի հանդեպ»,-ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Պարզապես ԵՊՀ-ում որոշների անձնական շահը վտանգված է: