Լրահոս
Օրվա լրահոսը

Կաշառքի դեպքերն այս տարվա առաջին եռամսյակում ավելացել են

Մայիս 10,2021 20:33
yuracum

Այս տարվա հունվար-մարտ ամիսներին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ մեր երկրում գրանցված հանցագործությունները նվազել են 534-ով։

Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն, ՀՀ-ում 2020 թվականի  հունվար-մարտ ամիսներին ընդհանուր 6 965  հանցագործություն, իսկ այս տարվա  հունվար-մարտին՝ 6 431։  Ընդհանուր հանցագործությունների մեջ ոչ մեծ ծանրության հանցագործությունների քանակը նույնպես նվազել է․ օրինակ՝ նախորդ տարվա առաջին եռամսյակում  գրանցվել է  3 616 ոչ մեծ ծանրության հանցագործություն, իսկ այս տարվա առաջին եռամսյակում՝ 3 325, իսկ միջին ծանրության  հանցագործությունների քանակը նախորդ տարվա հունվար-մարտի կազմել է  2 171, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 1 953։ Ծանր հանցագործությունների քանակը 2020-ի առաջին եռամյսակում կազմել է 1 101 , 2021-ի առաջին եռամսյակում՝ 1 054, իսկ առանձնապես ծանր հանցագործությունների քանակն այս տարվա առաջին եռամսյակում ավելացել է, այսինքն, գրանցվել է   99 նման դեպք, նախորդ տարվա նույն ժամանակահատվածում՝  77։

Այս տարվա առաջին եռամսյակում ընդհանուր հանցագործությունների մեջ պետական իշխանության, ծառայության եւ  կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունները նույնպես նվազել են,  գրանցվել է 488 նման դեպք, իսկ նախորդ տարվա նույն ժամանակահատվածում  819 նման դեպք է գրանցվել։

Պետական իշխանության, ծառայության եւ  կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործություններից պաշտոնական լիազորությունները չարաշահելը եւ անցնելը՝  107 դեպք՝ նախորդ տարվա դիտարկվող ժամանակահատվածում, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 68 դեպք, իսկ կաշառք ստանալը, տալը, կաշառքի միջնորդությունը՝  60 դեպք՝ նախորդ տարվա առաջին եռամսյակում, այս տարվա նույն ժամանակաշրջանում՝  94 դեպք։ Իսկ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը՝ նախորդ տարվա առաջին եռամսյակում՝ 11 դեպք, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 10 դեպք, պետական իշխանության, ծառայության եւ կառավարման կարգի դեմ ուղղված այլ հանցագործություններ՝ 641 դեպք՝ նախորդ տարվա հունվար-մարտին, 316 դեպք՝ այս տարվա հունվար-մարտին։

Հանցագործությունների ընդհանուր քանակում կոռուպցիոն բնույթի հանցագործություններն այս տարվա հունվար-մարտին 251 դեպք է գրանցվել, իսկ նախորդ տարվա հունվար-մարտին՝ 357 դեպք։

Տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քանակը նախորդ տարվա հունվար-մարտին կազմել է 244, իսկ այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 214, այդ թվում՝ կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, պահելը կամ իրացնելը՝   111 դեպք՝ նախորդ տարի, այս տարի՝  52 դեպք, հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը (փողերի լվացումը՝ 1 դեպք նախորդ տարվա առաջին եռամսյակում, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 6 դեպք, տնտեսական գործունեության դեմ ուղղված այլ հանցագործություններ՝ 132 դեպք՝ նախորդ տարվա առաջին եռամսյակում, 156 դեպք՝ այս տարվա նույն ժամանակահատվածում։

Ընդհանուր հանցագործությունների մեջ ամենաշատը սեփականության դեմ ուղղված հանցագործություններ են՝ 3 690 դեպք՝ նախորդ տարվա դիտարկվող ժամանակաշրջանում, այս տարվա հունվար-մարտին՝ 3 296 դեպք, որից՝ անձնական գույքի հափշտակություններ՝ 3 289 դեպք՝ նախորդ տարվա դիտարկվող ժամանակահատվածում, այս տարի՝ 3 022 դեպք, որից՝ ավազակություն՝ 13 դեպք՝ նախորդ տարվա հունվար-մարտին,  13 դեպք էլ՝ այս տարվա հունվար-մարտին, կողոպուտ՝ 42 դեպք՝ նախորդ տարի, 32 դեպք՝ 32 այս տարի, գողություն՝ 2 793 նախորդ տարվա հունվար-մարտին, 2 447 դեպք՝ այս տարվա նույն ժամանակաշրջանում։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31