Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ-ը հրաժարվում է AstraZeneca-ից՝ մատակարարումների ձգձգումների պատճառով

Մայիս 10,2021 19:15

Եվրահանձնաժողովը հրաժարվել է տարվա երկրորդ կեսին երկարացնել պայմանագիրը բրիտանա-շվեդական AstraZeneca պատվաստանյութի մատակարարումների վերաբերյալ: Տեղեկությունը հաստատել է ներքին շուկայի հարցերով եվրահանձնակատար Տիերի Բրետոնը:

Որոշումը պայմանավորված է Եվրամիության կողմից պատվաստանյութ արտադրող ընկերության դեմ դատական հայցերով: Ընկերությանը եվրոպացի պաշտոնյաները մեղադրում են պատվաստանյութերի մատակարարումները ձգձգելու մեջ:

Օրեր առաջ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել էր, որ 2021-2023թթ. համար 1.8 մլրդ դեղաչափի մատակարարման պայմանագիր են կնքելու գերմանա-ամերիկյան Pfizer-Biontech-ի հետ:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31