Լողի Հայաստանի տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների հինգ անդամներ նախապատրատվում են Բուդապեշտում կայանալիք ջրային մարզաձեւերի Եվրոպայի առաջնությանը: Մարզիչներ Արմինե Ավետիսյանի եւ Արման Վահանյանի ղեկավարությամբ մայիսի 14-ին մրցավայր կմեկնեն Վարսենիկ Մանուչարյանը, Անի Պողոսյանը, Արթուր Բարսեղյանը Վլադիմիր Մամիկոնյանը եւ Էդվարդ Ճաղարյանը:
Եվրոպայի առաջնությունում Հայաստանը կմասնակցի նաեւ ջրացատկի մրցումներին: Մեր երկիրը կներկայացնեն Վլադիմիր Հարությունյանը եւ Վարդան Բայանդուրյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ