«Արտահերթ ընտրությունները կկայանան, իսկ այն քաղաքական ուժը, որը կսեղմի Նիկոլ Փաշինյան գործչի ձեռքը, կդառնա Արցախի կորստյան և բոլոր զոհերի ու վիրավորների կարգավիճակի համար մեղավոր»,- այսօր այս մասին «Հայելի» մամուլի ակումբում ասուլիսի ժամանակ հայտարարեց ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ ինքը ցուցակային հրմշտոցների չի մասնակցում:
«Ես ինձ համարում եմ Հայաստանի լավագույն կին քաղաքական գործիչը: Իմ կյանքում էնքան կարևոր անելիքներ կան, ես դեռ շատ անելիք ունեմ՝ որպես քաղաքական գործիչ»,- ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմադիր դաշինքների ստեղծմանը՝ Նաիրա Զոհրաբյանը նշեց. «Նիկոլականությունն իր տոկոսները տանում է և ես կուզեմ, որ բոլոր ընդդիմադիր քաղաքական ուժերս միավորվենք և քարոզարշավի ընթացքում միմյանց դեմ չպայքարենք: Ես կարևոր եմ համարում երեկ ստեղծված «Հայաստան» դաշինքի առկայությունը: Ինչքան միավորվենք, այնքան ավելի հզոր կլինենք»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ