Լրահոս
Օրվա լրահոսը

Քիչ հետո Գևորգ Խաչատրյանը կլինի ազատության մեջ, մնում է հարցնել Մելիքսեթյանին, թե իրեն որպես մարդ, առավել ևս դատավոր ինչպե՞ս է զգում. Լուսինե Սահակյան

Մայիս 10,2021 17:40

Փաստաբան Լուսինե Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Այսօր ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ դատավոր Սևակ Համբարձումյանի, բեկանեց Արմինե Մելիքսեթյանի կողմից ապրիլի 24-ին կայացված որոշումը, որով Ագարակի բնակիչ Գևորգ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը։

Քիչ հետո Գևորգ Խաչատրյանը կլինի ազատության մեջ։

Մնում է հարցնել Մելիքսեթյանին, թե իրեն որպես մարդ, առավել ևս դատավոր ինչպե՞ս է զգում: Գևորգ Խաչատրյանը զրկվեց ազատությունից, բայց պահեց իր պատիվը։

Ազատությունից զրկվելով էլ պայքարեց մեր ապագայի համար, մելիքսեթյանների երեխաների ապագայի համար։

Իսկ Մելիքսեթյանի համար իր տված երդումը, իր երեխաների ապագան ոչինչ է։ Մելիքսեթյաններն անցողիկ են։

Մեր երկիրը պետք է իր մեջքն ուղղի ու զարգացման ուղին բռնի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31