Լրահոս
Օրվա լրահոսը

«Կառավարող ուժն ամենամեծ վարկանիշն ունի ՀՀ-ում, և անգամ անկում ապրած իրավիճակում շատ եվրոպական ուժեր կերազեին նման բարձր վարկանիշ ունենալ». Էդգար Վարդանյան

Մայիս 10,2021 16:49

Քաղաքագետ Էդգար Վարդանյանի կարծիքով՝ արտահերթ ընտրությունների իրականացմամբ՝ իշխանությունները, կառավարող ուժը փորձում է ցույց տալ, որ ինքը շարունակում է վայելել հանրության մեծամասնության աջակցությունը և այդպիսով, բնականաբար, լիցքաթափել լարվածությունը:

«Մեդիա կենտրոնում» հրավիրված «Նախընտրական Հայաստան. ընտրությունը դարձյալ նախկին-ներկա շրջապտույտու՞մ» թեմայով առցանց քննարկման ընթացքում նա ակնհայտ համարեց այն, որ մի շարք քաղաքական դերակատարներ, մասնավորապես նախկին իշխանության ներկայացուցիչները, Նիկոլ Փաշինյանի վերընտրվելու պարագայում չեն ճանաչելու ընտրությունների արդյունքները և հետընտրական պայքարի փուլ են սկսելու:

Էդգար Վարդանյանը թեև ընդունում է, որ կառավարող ուժի վարկանիշն անկում է ապրել, բայց ըստ նրա՝ դա չի նշանակում, որ հանրության լուրջ շերտեր չեն վստահում այդ ուժին: Այս առիթով մանրամասնեց. «Կառավարող ուժի վարկանիշի անկում է տեղի ունեցել, բայց դա այն չափով տեղի չի ունեցել, որ մենք ասենք, որ այլևս հանրության լուրջ շերտեր չեն վստահում կառավարող ուժին: Նույն այդ հարցումներին հղում անելով՝ կարող ենք ասել, որ կառավարող ուժն ամենամեծ վարկանիշ ունեցողն է Հայաստանում, և արդեն իսկ անկում ապրած իրավիճակում այնպիսի վարկանիշ ունի, որ շատ եվրոպական կառավարող ուժեր կերազեին նման բարձր վարկանիշ ունենալ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31