Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևն ասել է, որ «հայ ահաբեկիչների» դեմ նոր քրեական գործերն ավարտին են հասցվում, հաղորդում է Turan-ը:
Նա հիշեցրել է, որ քրեական գործերից մեկը Լիբանանի քաղաքացու դեմ ուղարկվել է Բաքվի ռազմական դատարան:
«Մյուս ահաբեկիչների դեմ քրեական գործերը ավարտին են մոտենում»,- ասել է Ալիևը՝ հավելելով, որ միջազգային կազմակերպություններին տեղեկացրել են «Ադրբեջանի խաղաղ բնակչության դեմ հայերի իրականացրած հանցագործությունների մասին»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ