Լրահոս
Օրվա լրահոսը

«Գորիս» ԲԿ-ում մի քանի ժամվա տարբերությամբ երկու զույգ երեխա է ծնվել մայիսի 9-ին

Մայիս 10,2021 16:44

Մայիսի 9-ին «Գորիս» ԲԿ-ում մի քանի ժամվա տարբերությամբ ծնվել է երկու զույգ երեխա։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է «Գորիս» ԲԿ-ի բժշկուհի Տաթևիկ Շեգունցը։

«Մայիսի 9 իմ գիտակցական կյանքում ամենա ամենա տոներից էր։ Միշտ անհամբեր սպասում Էի դեռ մանկուց Մայիս9-յան շքերթի եթերին… 09.05.2021 այդ օրացույցի թիվը ինձ համար տհաճ, հոգիս կեղեքող թվեր դարձան։

Ես առավոտյան տխուր, մտամոլոր գնացի հերթապահության։ Բայց Աստված ինձ անակնկալ էր պատրաստել։

09․05․2021 երկու ծնունդ ընդունել երկուսն էլ զույգ հղիություն 4 ժամվա տարբերությամբ։ Շնորհակալ եմ անմեղ հրեշտակներ իմ տոնը ինձ վերադարձնելու համար»,-գրել է բժշկուհին։

Today

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31