«1999թ․-ին իր իշխանության օրոք ՀՀ-ում կրակ բռնկվեց, եղավ հոկտեմբերի 27, որը տարավ մի քանի կյանքեր։ Իր օրոք դժվարություններ եմ տարել բանտերում։ Նա պետք է հիշի իր արածները ժողովրդի հանդեպ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ քաղաքական դաշինք ձեւավորելուն՝ ասաց «Իմ քայլի» պատգամավոր, «Երկրապահ կամավորականների միության» նախագահ Սասուն Միքայելյանը։
Նրա բնորոշմամբ․ «Եթե այսօր Շուշիից ու Հադրութից են խոսում, իրենց լափած գումարներով Շուշիից մինչեւ Հադրութ թունել կսարքեինք․․․ես չեմ ասել, թե Նիկոլ Փաշինյանը մեղավոր չի, բայց չի կարելի այն տարիներին չարած գործն այսօրվա վրա բարդել։ Եթե բոլոր նախորդ նախագահներն այն ժամանակ հասկանում էին, որ բանակցային փուլում հարց չի լուծվելու, պետք է պատրաստվեին պատերազմի, ինչպես Ադրբեջանը պատրաստվեց։ Պատերազմն անխուսափելի է։ Փաշինյանը չի տապալել բանակցային գործընթացը։ Չի կարելի բարդել մի մարդու վրա։ Եթե նրանք այդքան հայրենասեր են․․․հնարավորությունը քսան տարի կար, չարեցին»։
Կարդացեք նաև
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ