«Փողը մի հետաքրքիր բան է, որ երբ շատ է լինում, մարդիկ չեն իմանում ոնց ծախսեն։ Հիմա փողն այնքան շատ է, եւ նրանք այնքան են փող տվել մարդկանց, եւ մարդիկ այնքան շատ են վերցրել այդ փողից, որ ամեն օր տարբեր վերլուծություններ են անում փողով»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով քաղաքագետների մեկնաբանություններին այն մասին, որ սպասվելիք «Նիկոլ»-«հականիկոլ» ընտրապայքարում «Լուսավոր Հայաստանը» շանսեր չունի, որովհետեւ երրորդ ճանապարհ է առաջարկում՝ ասաց խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Ասում են, թե կան այս երկուսը, իսկ մյուսները չկան։ Այդպես են անում, որպեսզի ժողովրդին ասեն, թե ընտրություն չկա, կամ ներկան է, կամ նախկինը։ Երբ ԶԼՄ-ները հարցումներ են անում, ցանկի մեջ չեն առաջարկում «Լուսավոր Հայաստանին»։ Այդ հարցումներում մենակ Նիկոլ Փաշինյանին են տեղ տալիս, Ռոբերտ Քոչարյանին եւ այլն»,-նշեց Էդմոն Մարուքյանը։
Նա հիշեցրեց, որ իրենք երբեք փող չեն տալիս վերլուծաբաններին՝ ինչ-որ բաներ ասելու համար․ «Ես չեմ մտնելու պետություն ունենալ-չունենալու բանավեճի մեջ։ Իրենք կարող են բանավիճել Սերժ Սարգսյանի հետ, բայց իմ բանավեճը Նիկոլ Փաշինյանի հետ է։ Նա տապալեց կառավարումը։ Իրեն արդեն ընտրել ենք, եւ նա տապալել է կառավարումը»։
Կարդացեք նաև
Լրագրողները հետաքրքրվեցին՝ Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կկազմի՞։ Մարուքյանը վստահեցրեց, որ ոչ, եւ իրենք առաջինն են ասել այդ մասին․ «Նման «նիկոլական» բաները չեն աշխատելու։ Նման մեթոդները փտել են։ Ժամանակին երբ Նիկոլ Փաշինյանը ընդդիմություն էր, ՀԱԿ-ի անդամներին էր ուզում նման նախագծով լյուստրացիա անել։ Նույն բանը հիմա են անում։ Մենք գիտենք, որ գնում են Փաշինյանի մերձավոր տներում բանակցում են։ Քարոզարշավի ժամանակ կասեմ, թե ովքեր են»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ