Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Վահրամյանն իրեն աշխատանքից ազատելը կարող է համարել իր աշխատանքի արդյունքի գնահատական՝ լիազոր մարմնի կողմից. Գարիկ Սարգսյան

Մայիս 10,2021 15:59

 ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Գարիկ Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ինչպես և խոստացել էի, ներկայացնում եմ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Վահրամյանին աշխատանքից ազատելու վերաբերյալ պարզաբանում.

2021թ. ապրիլի 30-ին իմ կողմից` որպես «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի կայացրած «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի (այսուհետ նաև՝ ՓԲԸ) տնօրեն Տիգրան Վահրամյանին աշխատանքից ազատելու մասին որոշումն ուղղված է ՓԲԸ-ի գործունեության արդյունավետության բարձրացմանը, միջոցների ռացիոնալ օգտագործմանը, ինչպես նաև պայմանավորված է Հայաստանի Հանրապետության՝ որպես տվյալ ՓԲԸ-ի միակ բաժնետիրոջ իրավունքների և շահերի պաշտպանությամբ։

Եվ այսպես, ՀՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանով ձևավորված հանձնաժողովը դիտարկումներ, ուսումնասիրություն է իրականացրել 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ում այն ժամանակահատվածի համար (01.01.2019-31.12.2020թթ.), որի ընթացքում ՓԲԸ-ում որպես տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար աշխատել է Տիգրան Վահրամյանը։

Ըստ նշված հանձնաժողովի եզրակացության՝ Տիգրան Վահրամյանի կողմից ղեկավարած «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ում 01.01.2019-31.12.2020թթ. ժամանակահատվածում դեպքերի ուսումնասիրություններով արձանագրված մի շարք խախտումների ընդհանուր գումարը կազմել է 18.545.000 ՀՀ դրամ, որը ենթակա է փոխանցման ՀՀ պետական բյուջե։

Հանձնաժողովի կողմից արձանագրված մի շարք խախտումների, թերությունների և թերացումների շարքում հատկանշական և, հատկապես անընդունելի է Տ. Վահրամյանի կողմից իր հրամանով ինքն իրեն իր վարորդ ձևակերպելը և 2019-2020թթ. ժամանակահատվածում 1.411.200 ՀՀ դրամ վարձատրություն ստանալը։ Սա այն դեպքում, երբ ՀՀ կառավարության 07.07.2011թ. թիվ 992-Ն որոշմամբ ընկերության գործադիր մարմնի պաշտոն զբաղեցնող անձը չի կարող կատարել այլ վճարովի աշխատանք` բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից։

Հատկանշական է նաև այն հանգամանքը, որ, նույն հանձնաժողովի եզրակացության համաձայն, ՓԲԸ-ի կարիքների համար փոխկապակցված անձանցից՝ Գևորգ Վահրամյան ԱՁ-ից, ձեռք են բերվել հիմնական միջոցներ՝ խախտելով «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Արժեթղթերի շուկայի մասին» ՀՀ օրենքների պահանջները, փոխկապակցված անձանց համար սահմանված օրենսդրական սահմանափակումներին ներկայացվող պահանջները։

Բաժնետիրական ընկերությունների, այս դեպքում՝ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի միանձնյա գործադիր մարմնի՝ տնօրենի աշխատանքի գնահատականը հիմնականում կատարված աշխատանքի արդյունքն է, որի գնահատողն ընկերության բաժնետերերն են, այս դեպքում՝ պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազոր մարմին հանդիսացող ՀՀ ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեն։

«Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենը, այս դեպքում՝ տնօրենի ժ/պ Տ. Վահրամյանը պետք է հանդես գար որպես մասնակիցների շահերից բխող գործունեություն իրականացնող, այլ կերպ` տնտեսական ընկերության գործարար գործունեության հիմնական կազմակերպիչ ու ղեկավար, ում գործունեության որակն ուղղակիորեն անդրադառնում և անդրադարձել է, ի թիվս այլնի, տվյալ տնտեսական ընկերության շահութաբերության և այլ իրավաչափ սպասելիքների վրա:

Տիգրան Վահրամյանն իրեն աշխատանքից ազատելը կարող է համարել իր աշխատանքի արդյունքի գնահատական՝ լիազոր մարմնի կողմից, իսկ արձանագրվածի քրեաիրավական գնահատական տալն իրավապահ մարմինների իրավասությունն է, քանի որ, մեր ունեցած տեղեկություններով, արձանագրված խախտումների մասին տեղեկություններն արդեն իսկ ուղարկվել են իրավապահ մարմիններին։

Միևնույն ժամանակ ՓԲԸ-ի աշխատակիցներին հորդորում եմ իրենց գործողություններով չխաթարել առողջապահական հիմնարկի աշխատանքներն և բնականոն ռիթմը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31