Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե նա ինձ մեղադրում է ինչ-որ անօրինական գործողությունների մեջ, ապա թող ապացույցներ ներկայացնի. Կառլոս Պետրոսյանի պատասխանը Արթուր Վանեցյանին

Մայիս 10,2021 15:12
karlos petrosyan

Կառլոս Պետրոսյանի պատասխանը Արթուր Վանեցյանին

Արթուր Վանեցյանի՝ մայիսի 5-ին «Ժողովուրդ» օրաթերթին տված իմ հարցազրույցին ի պատասխան ռեպլիկը ստահոդ է փաստացի և զուրկ է բովանդակությունից, ինչը ևս մեկ անգամ հաստատում է ինչպես իմ շարադրած մտքերի արդարացիությունը, այնպես էլ ընդդիմախոսի մոտ որևէ փաստարկի բացակայությունը։

Եթե նա ինձ մեղադրում է ինչ-որ անօրինական գործողությունների մեջ, ապա թող ապացույցներ ներկայացնի։ Եթե չունի նման ապացույցներ, թող նստի իր տեղում եւ լռի։ Իմ մասնագիտական եւ կրթական մակարդակը թույլ չի տալիս բանավիճել նրա հետ, առավել ևս, որ նա բարձրաձայնում է ոչ թե իր, այլ իր հովանավորների տեսակետը։

Կառլոս ՊԵՏՐՈՍՅԱՆ

ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31